Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրեր է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն չի քննարկի այդ հողերի կարգավիճակը: 

Վլադիմիր Պուտինը Կրեմլում սեպտեմբերի 30-ին պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը Պուտինը ճանաչել էր ավելի վաղ: 

Ռուսաստանի կազմում նոր տարածքներն ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո Պուտինը կդիմի Սահմանադրական դատարան ՝ խնդրելով ստուգել պայմանագրերի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը: