Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական շինաշխատանքները

Հանրապետության բնակավայրերում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական շինաշխատանքները…

Շարունակվում են «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները, որին մասնակցում են թվով 4 շինարարարական կազմակերպություն:

Այս փուլում մասնագետները կատարում են վնասված կոմունիկացիաների` կոյուղու, հեռախոսաֆիկացման, անվտանգության և օդափոխության համակարգերի, ներքին հարդարման, վնասված պատուհանների փոխարինման աշխատանքները:

Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից:

Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։