ՀՀ-ում աշխատող օտարերկրացիներին հնարա­վո­րություն կտրվի առչնվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկութ­յուն­ներին

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառա­վա­րության որոշման նա­խագիծը։

Նախագծի ընդունմամբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին կտրվի հնարա­վո­րություն առչնվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկութ­յուն­ներին՝ առանց համապատասխան պահանջների պահպանման:

«Նախագծով նախատեսվում է վերը նշված անձանց պետական և ծառայողական գաղտնիքին առչվելու թույլտվություն տրամադրել՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված պա­հանջ­ների պահպանման:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դեպքերը եզակի են, նա­խագծով նախատեսվում է պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրա­վունք տալու վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելու իրա­վա­սությունը բացառիկ դեպքերում վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփ­ո­խու­թյուններ չեն առաջանա»,-նշվում է հիմնավորման մեջ: