Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դեմ են իրենց ռեկտորին հեռացնելու մասին Կրթության եւ գիտության նախարարի որոշմանը:
Նրանք այսօր փորձել են բողոքի ակցիա անցկացնել, բայց ռեկտորը՝ Սուրեն Զոլյանը, հորդորել է նրանց չխախտել ուսումնական գործընթացը: Ուսանողները լսեն են ռեկտորին, բայց դասերից հետո ժամը 14:00-ից բողոքի ակցիա են անցկացնելու ու շարժվելու են դեպի ՀՀ ԿԳՆ շենք:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ նախարարը հայտարարել է, որ Զոլյանը այլեւս համալսարանի ռեկտորը չէ՝ ներկայացնելով իր իրավական հիմքերը: Զոլյանը հակադարձել է այդ հիմքերին՝ նշելով, որ հարկ եղած դեպքում հարցը կարող են բողոքարկել դատարանում, իսկ մինչ այդ նա շարունակելու է իր պաշտոնը վարել:
Այսօր ժամը 15:00-ին Զոլյանը նաեւ ասուլիս կանցկացնի հենց համալսարանում:
© Medialab.am