Պայթյուն Դարակերտի կաթսայատանը. հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21։24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում՝ կաթսայատանը, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել ջերմոցի (100 քմ) կաթսայատանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ վնասվել են կառուցատարրերը:

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։