Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքներ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացնվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ համայնքների անվտանգության և դիմակայունության զարգացման ապահովում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 14-16-ը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս (Վարդենիս, Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք բնակավայրեր), մարտի 17-21-ը՝ Սյունիքի մարզի Գորիս (Գորիս, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն և Քարահունջ բնակավայրեր) համայնքներում իրականացվել են աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքներ: Տեղերում աշխատանքները համակարգել են ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի ավագ հրահանգիչներ, փ/ծ փոխգնդապետ Խաչիկ Շմավոնյանը և փ/ծ մայոր Խաչիկ Ցոգոլակյանը:

Այժմ ընթանում են աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման վերջնական աշխատանքները, որից հետո պլանների նախագծերը կներկայացվեն համայնքների ղեկավարների հաստատմանը:

«Դարձնենք քաղաքները դիմակայուն» միջազգային քարոզաշավի շրջանակներում Վարդենիս և Գորիս քաղաքների գնահատման և դիմակայուն քաղաքի պլանի մշակման աշխատանքներն իրականացվել են Սենդայի ազգային համակարգող, ԱԻՆ Փրկարար ծառայության ՀՀ այլ պետական մարմիններում ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանի կողմից: