Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Մաեստրո․ Հայկ Մարությանը ցավակցել է

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեծ ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանը անուրանալի ավանդ ունեցավ մեր երաժշտարվեստի բնագավառում: Հայկական ու հատկապես երևանյան մշակույթի անբաժան մասը դարձած նրա ստեղծագործությունը դեռ շատ երկար տարիներ մեզ հետ կլինի:

Վլադիլեն Բալյանը նաև բացառիկ ազնիվ հոգու տեր էր, իսկական մտավորական ու իսկական քաղաքացի:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Մաեստրո»։