ԱՀ առողջապահության նախարարն այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ:
 «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում» նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին ու իրականացվող գործառույթներին` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) լաբորատորիայի գործունեությանը:
 Նախարար Հայրիյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ լսել է նրանց բարձրացրած խնդիրները, դրանց լուծման առաջարկները, ինչպես նաև պատասխանել անձնակազմին հուզող հարցերին։
 Հանդիպման մասնակիցներին նախարարը ներկայացրել է կազմակերպության շենքային պայմանների բարելավման, կադրային քաղաքականության վերանայման և մասնագետների վերապատրաստման, սարքավորումների արդիականացման և վերազինման, աշխատավարձերի բարձրացման առաջիկա պլանները՝ հավաստիացնելով, որ բուժսպասարկման որակի բարելավմանը զուգահեռ մեծանալու են նաև սոցիալական աջակցության ծավալները։