Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Կատարվել է 18981 թեստավորում:Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։