«Հայկական ժամանակ». Ոստիկանությունը փնտրում է իրար ծեծող և հայհոյող աղջիկներին

«Հայկական ժամանակ». Ոստիկանությունը փնտրում է իրար ծեծող և հայհոյող աղջիկներին
«Հայկական ժամանակ». Ոստիկանությունը փնտրում է իրար ծեծող և հայհոյող աղջիկներին

Անցած շաբաթ համացանցում հայտնվեց երկու տեսագրություն, ըստ որոնց` հայաստանցի դպրոցահասակ աղջիկները հայհոյում ու դաժանորեն ծեծում են միմյանց:

Տեսագրությունները մեծ աղմուկ են հանել սոցիալական ցանցերում, ՀՀ ԿԳՆ-ն և ոստիկանությունը փորձում են պարզել, թե որտեղ, երբ և ում մասնակցությամբ են կատարվել այդ միջադեպերը: Առաջին տեսագրությունում մի աղջիկ, նախ, ձեռքով հարվածներ է հասցնում մի աղջկա, այնուհետև հարվածում է ոտքով, տապալում գետնին ու ծեծի ենթարկում` սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով նրան: Ծեծի ենթարկելուց հետո դեպքի վայրից նա, ծիծաղելով, հեռանում է երիտասարդների հետ:

Երկրորդ տեսագրությունը համացանցում հայտնվեց ավելի ուշ` նախօրեին:

Այդտեղ երևում է ու պարզ լսվում, թե ինչպես են աղջիկները միմյանց հայհոյում` սեռական բնույթի հայհոյանքներով, լեզվակռիվ է տեղի ունենում բազմաթիվ տղաների ու աղջիկների աչքի առաջ, ինչից հետո երկու աղջիկներն սկսում են ծեծել իրար: Նրանց փորձում են բաժանել, ինչից հետո աղջիկներից մեկին շարունակում են ծեծի ենթարկել «թույլ սեռի» երկու ներկայացուցիչներ:

© Medialab.am