Յանուկովիչը պատրաստ է բանակցելու ընդդիմության հետ /Տեսանյութ/

Յանուկովիչը պատրաստ է բանակցելու ընդդիմության հետ /Տեսանյութ/
Յանուկովիչը պատրաստ է բանակցելու ընդդիմության հետ /Տեսանյութ/

Կիեւում ցուցարարների եւ ուժայինների միջեւ սկսված զանգածային բախումների արդյունքում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ պարտաստ է բանակցելու ընդդիմության հետ: 

Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական pravda.com-ը: Ըստ աղբյուրի, Յանուկովիչը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը կայունացնելու համար պատրաստ է բանակցելու ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ազատության եւ պայքարի օրրանի վերածված ուկրաինական Մայդանում այդ մասին ներկաներին տեղեկացրել է ընդդիմադիր «Բատկվիշինա» խմբակցության լիդեր Արսենի Յացենյուկը: Յացենյուկի խոսքերով իրեն զանգել է Յանուկովիչը:

«Նա (Յանուկովիչը) եւ կառավարությունը պատրաստ են բանակցությունների »,-հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Յացենյուկը հավելել է, որ բանակցությունները բացառապես պետք է բաց լինեն եւ ծավալվեն բացառապես իրենց առաջ քաշած պայմանների շուրջ:

«Նախագահը խոստացել է երկուշաբթի` հունվարի 20-ի առավոտյան, հատուկ հանձնաժողով ստեղծել` նախագահականի, կառավարության, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների ներգրավմամբ, որը կփորձի շտկել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»,-հավելել է Վիտալի Կլիչկոն:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=ZTNNN-mfbL4