Սովետի ու այժմյան թիկնապահների մասին

Սովետի ու այժմյան թիկնապահների մասին
Սովետի ու այժմյան թիկնապահների մասին

Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին Aravot.am-ը խնդրեց համեմատել, թե սովետական տարիներին ինչպիսի թիկնապահներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաները, մինչեւ որտեղ է ձգվել նրանց ավտոշարասյունը, քանի ուղեկցողներով են շրջել եւ այլն: «Սովետական տարիներին թիկնապահ չկար, ի՞նչը համեմատեմ»,- ասաց ընկեր Թովմասյանը:

Մեր հարցին՝ չէի՞ն վախենում իրենց կյանքի համար՝ նա պատասխանեց. «Ինչի՞ց վախենաս, երբ դու աշխատում ես քո ժողովրդի համար: Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ես այն ժամանակ Շահումյանի շրջկոմի առաջին քարտուղարն էի, մեկ էլ տեսնում էիր՝ իր օգնականը վազեց վերեւ, թե՝ ընկեր Թովմասյան, քեզ ներքեւում կանչում է: Ոչ նախօրոք տեղյակ պահել, ոչ ասել՝ պատրաստվիր, կոնսպեկտ արա, եւ այլ՝ տենց բաներ չկար: Իջնում էր, թե՝ նստիր մեքենան: Նստում էի մեքենան՝ քշի մի հատ Հարավ-արեւմտյան թաղամաս, Բանգլադեշ: Այն ժամանակ, որ մենք կառուցում էինք՝ Բանգլադեշ էր: Ամբողջ ծակուծուկերով անցնում էր, ի՞նչ թիկնապահ, ի՞նչ բան: Հետո Կենտրոնում իջնում էր, թե՝ Ռուբեն, գնացինք: Ոտքով, քայլելով հասնում էինք մինչեւ այն հատվածը, որ հատվածը որ խանութները շատ են: Ամեն խանութ կմտներ՝ ո՞նց է, քանի՞ տեսակ ապրանք ունեք, պտուղ-բանջարեղենի խանութներում… Մեկ էլ ասում էին՝ ձմերուկ չկա, ընկեր Դեմիրճյան, շուռ էր գալիս ինձ՝ կարծես ես եմ, վաղը էս խանութում ձմերուկը կնայեք: Ոչ թե… Սա ի՞նչ բան է, ախր: Երբ ես ասում եմ համակարգի մասին, ձեզ թվում է՝ ես կոմունիստ եմ, դրա համար եմ ասում»: Մեր հարցին՝ գուցե այն ժամանակ հասարակությունը այսքան կրիմինալ չէր, դրա համար էիք առանց վախենալու ման գալիս՝ նա պատասխանեց. «Ինչու չէ, կային նաեւ բարդ հարցեր տվող, բայց կիրթ հարցեր էին տալիս, շատ ծանր հարցեր: Բայց Դեմիրճյանը եւ կենտկոմի քարտուղարը կամ ռայկոմի քարտուղարը, կամ Կանազի, Հայէլեկտրագործարանի տնօրենը, որն ավելի շատ ունեցվածք ուներ պետականորեն, քան թե այսօր շատուշատ հարուստներ՝ միասին վերցրած: Ո՞վ էր մտածում, որ նա մեկին հետը տանի, որ հանկարծ մեկը ասի՝ խի՞ ես եկել ստեղ՝ թեւերը ոլորեն ու քացով տշեն»:Կարդալ ավելին