Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին․ Aliq.ge

Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին: Այս մասին տեղեկություն են տարածում վրաստանյան լրատվամիջոցները: Դեռևս պարզ չէ՝ արդյոք սա կապված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի փոխվարչապետ (բարեփոխումների գծով) հնարավոր նշանակման հետ:

Վրաստանի արտգործնախարարությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը:

Դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն ևս հստակ չի պատասխանել իրեն հետ կանչելու հետ կապված հարցին:

Լուսանկարը՝ 112.ua-ի

Աղբյուրը՝ aliq.ge։