Ապագայում Արցախի իշխանությունները պետք է կանխարգելեն նմանատիպ նախաձեռնությունները. Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինձ հայտնեցին, որ Ստեփանակերտում այսօրվա երթին սովետական դրոշի ու «Z» և «V» տառերով պաստառների առկայությունը Արցախի ռուսական համայնքի նախաձեռնությունն է: Նշեմ, որ պատերազմի ավարտից հետո Արցախի ռուսական համայնքի դերը արհեստականորեն ուռճացվել է, և հիմա նրանք շատ ավելի ակտիվ են, քան մինչպատերազմական շրջանում:

Սա մեղմացուցիչ հանգամանք է, բայց ապագայում Արցախի իշխանությունները պետք է կանխարգելեն նմանատիպ նախաձեռնությունները: Նախաձեռնությունը ռուսական համայնքինն է, սակայն իմիջային հարվածը Արցախն է ստացել»: