Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք, 89-ը առողջացել են, կա 5 մահ

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center
Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52496 դեպք, որոնցից 44672-ն` առողջացած, 977-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6545 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 306965 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 նոր դեպք: Ունենք 89 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։