Ավտոբուսի վարորդն իրեն շատ վատ էր պահել, նա հեռացվել է աշխատանքից․Լևոն Հովհաննիսյան

Քաղաքացիներից մեկը ահազանգել է, որ ավտոբուսի վարորդն իրեն վատ է պահել, քաղաքացիներին ասել է, որ գումարն իրեն վճարել, ծխել է վարելու ընթացքում և այլն։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Հաստատվեց, որ վարորդն իրեն վատ էր պահել. ասել է, որ մանրադրամը տան իրեն, չի թողել՝ գցեն արկղի մեջ։ Ծխախոտ է ծխել և դուրս նետել», – ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ  տնօրեն Հովհաննես Մանուկյանը։

Նա նշեց, որ վարորդն ազատվել է աշխատանքից։