Սյուզաննա Բարսեղյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ Սյուզաննա Բարսեղյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Սյուզաննա Բարսեղյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020թ. մայիսի 4-ին։