Էլթոն Ջոնը վարակվել է կորոնավիրուսով

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վարակվել Է COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին նա ինքն Է հայտնել իր Instagram-ում։

Նա նշել է, որ հիվանդությունը տանում Է թեթեւ ձեւով, որովհետեւ պատվաստվել Է եւ բուստերային ներարկում ստացել կորոնավիրուսի դեմ:

Նաեւ Էլթոն Ջոնը տեղեկացրել Է անորոշ ժամանակով երկու համերգները հետաձգելու մասին, որոնք պետք Է Դալլասում անցկացվեին հունվարի 25-ին եւ 26-ին: Միեւնույն ժամանակ արտիստն սպասում Է, որ հաջորդ շոուին, որը պլանավորված Է հունվարի 29-ին Արկանզասում, ինքը կհասցնի ապաքինվել:

«Շոուի հետաձգումը միշտ հսկայական հիասթափություն Է առաջացնում, եւ ես ներողությունն եմ խնդրում յուրաքանչյուրից, ովքեր այդ պատճառով անհարմարություն են ունեցել, բայց ես հոգ եմ տանում իմ անվտանգության եւ իմ թիմի մասին»,-ասվում Է երգչի instagram-ի սթորիսում: Էլթոն Ջոնը 74 տարեկան Է: