Լևոն Տեր-Պետրոսյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է

Լևոն Տեր-Պետրոսյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը` հղում անելով իր աղբյուրներին։

«Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առաջին նախագահը հարցաքննվել է «Մարտի 1»- ի գործով՝ վկայի կարգավիճակով։ 

Հիշեցնենք, որ օրերս ՀՔԾ-ում «Մարտի 1-ի » գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը»,-տեղեկացնում է աղբյուրը։