Օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել. Քաղավիացիա

Օդանավին  հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել. Քաղավիացիա
Օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել. Քաղավիացիա
Հեղինակ MediaLab

Օդանավակայանում օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Սույն թվականի հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի Զվարթնոց օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ:

Չարտոնված և օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ և ռիսկեր, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անդառնալի հետևանքների։ 

Խնդրում և հորդորում ենք Անօդաչու թռչող համակարգերը շահագործել համաձայն 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-ն (վերջին թարմեցում՝ 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 100-Ն) հրամանով սահմանված դրույթների և խստորեն պահպանել թռիչքի համար թույլատրելի բարձրությունները և վայրերը»։