Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են.

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։

📌Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։
📌Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

📌Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։ Մասնավորապես՝

❌Արգելվում է կերակրել կենդանիներին:
❌Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։

✔️Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
✔️Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։
Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ զանգահարելով 0️⃣1️⃣0️⃣5️⃣6️⃣2️⃣3️⃣6️⃣2️⃣ կամ 0️⃣1️⃣0️⃣5️⃣6️⃣2️⃣1️⃣6️⃣5️⃣ հեռախոսահամարներով։

Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։
Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ»։