Արցախի օպերատիվ շտաբի Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ-ներում գրանցվել է 29 ամուսնություն և 10 ծնունդ

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Շուշիի, Շահումյանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում այս տարվա հունվար-փետրվարին իրականացվել է ընդհանուր առմամբ 404 գործարք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

Հրապարակված տեղեկագրի համաձայն 2021 թվականի հունվար-փետրվարին Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ-ների կողմից ընդհանուր առմամբ կատարվել են՝ ամուսնության՝ 29, ծննդի՝ 10, մահվան՝ 10 պետական գրանցում, ինչպես նաև ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրման՝ 157 և ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար՝ 70 գործարք: