Քիչ առաջ սկսեց ԱԺ նստաշրջանը՝ 114 պատգամավորների ներկայությամբ: Երբ ներկայացվեց օրակարգը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոքեց, թե ինչու իրենց ններկայացրած երկու օրենսդրական նախաձեռնությունների մասին չհիշատակվեց: Խոսքը «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում եւ «Բնապահպանության մասին» օրենքում փոփոխության մասին օրենսդրական նախաձեռնությունների մասին է: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ըստ հերթականության՝ դրանք կընդգրկվեն:
Օրակարգում, ի թիվս այլ նախագծերի, ընդգրկված էր հայ-թուրքական արձանագրությունների մասին նախագիծը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկեց ընդհանրապես հանել այն օրակարգից, սակայն օրակարգը երբ դրվեց քվեարկության՝ այն պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ հաստատվեց: