Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր. ԱՀ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 14֊ին ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են  ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող  ամրաշինական աշխատանքները։Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն  համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը,   հրադադարի  խախտումների և քաղաքացիական օդանավերը ՌԷՊ միջոցներով թիրախավորելու Արցախի ՊԲ֊ին հասցեագրված բացարձակապես սուտ մեղադրանքները, ինչպես արդեն նշել ենք նախկինում,  նպատակ ունեն շեղել միջազգային ուշադրությունը  Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից,  հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար», – նշված է հաղորդագրությունում։