Արայիկ Հարությունյանը Արցախի նախկին նախագահների հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ  Աստվածամոր  Հովանի մայր տաճարում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանի հետ Պատարագին մասնակցել են Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, նաև՝ օրենսդիր  և գործադիր մարմինների պատասխանատուներ։