Երևանում 600 գրամ քաշով և ծայրահեղ ծանր վիճակում ծնված աղջնակը տուն է գնում 2 կգ քաշով և տոնական հագուստով

Հղիության 25-րդ շաբաթում 600 գրամ քաշով և ծայրահեղ ծանր վիճակում ծնված աղջնակը տուն է գնում 2 կգ քաշով:

Այս մասին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնն ու լուսանկարներ հրապարակել։

«Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում, 600 գրամ քաշով, ծայրահեղ ծանր վիճակում:

Երկար ժամանակ շնչել է արհեստական շնչառական սարքով:

Այսօր Սերինեն տուն է գնում արդեն 2 կգ քաշով, բժիշկները վիճակը բավարար են գնահատում: Եվ վերջապես իրականացել է մայրիկի երազանքը՝ Սերինեն ևս տոնական է հագնվել»,- ասված է ԲԿ-ի հրապարակման մեջ: