Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է․ Տեսանյութ

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է․ Տեսանյութ
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է․ Տեսանյութ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան փողոցից, փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու։ Փայտանյութի համար նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն հավաքել է «Ավերի թալա» կոչվող հանդամասից․ բենզասղոցով մանրացրել է և ավտոմեքենայով իր տան բակ տեղափոխել:
Բենզասղոցը վերցվել է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։