Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանել է հացահատիկով բեռնված գնացքը. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղի ունեցածն անվանել պատմական իրադարձություն:

«Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանել է հացահատիկով բեռնված գնացքը։

Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ արդեն ունենք Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա՝ տնտեսական կյանքում»,- մասնավորապես ասել է նախարարը։