Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել.
«Մենք ոչ ոքի թույլ չենք տա Տավուշի սահմանները սակարկել, և ցանկացած նման փորձ կարժանանա մեր կոշտ և հստակ պատասխանին։ Այսօր, երեկ Տավուշի մարզի սահմանային ամբողջ գոտում իրավիճակը նույնն է, ինչ մի քանի օր, մի քանի տարի առաջ․ սահմանը վստահելի վերահսկողության տակ է։
Սիրելի տավուշիցներ, մեր սահմանը ամուր է նաև ձեզնից յուրաքանչյուրով։ Մեր ամբողջ ջանքը, եռանդն ու աշխատանքն ուղղված է Ձեր արժանապատիվ կյանքի համար»։