Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից, սույն թվականի օգոստոսի 15-ից ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։

Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ»։