Ալեքսանդր Արզումանյանը՝ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ալեքսանդր Արզումանյանը՝  Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսանդր Արզումանյանը՝ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։ Հաղղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                                                            Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2019թ. փետրվարի 6
Երևան 
ՆՀ-38-Ա»։