ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 99․3 %-ն արդեն հաշվառված են

Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.632 քաղաքացիներից 99.3%-ի տվյալները մշակված են: Այս մասին ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ՝ Երևանում։ Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում արդեն վարձակալած բնակավայրերում շարունակեն ապրել», – ասաց նա։