Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել Է 2,7 հազարը, մահացել Է 80 մարդ

Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել Է 2,7 հազարը, մահացել Է 80 մարդ: Վարակման դեպքերի մեծամասնությունը (1423, 76 մահացած) բաժին Է ընկնում Հուբեյի կենտրոնական նահանգին եւ դրա վարչական կենտրոն Ուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինտերֆաքսը», վկայակոչելով ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն, ճշտում Է, որ մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 769-ով, ընդամենը երկրում հաստատված Է 2794 ախտորոշում, կասկածանքի տակ Է եւս ավելի քան 3,8 հազար մարդ:

Ինչպես հաղորդել Է «Փեյփեր» լրատվական պորտալը, ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեյցանը հունվարի 27-ին տեսչական ստուգման համար ժամանել Է Ուհան քաղաք, որտեղ նոր տիպի թոքաբորբի բռնկում Է տեղի ունեցել: Պորտալի տվյալներով՝ Չինաստանի կառավարության ղեկավարն այցելել Է հիվանդանոցներ, որտեղ գտնվում են ախտահարվածները: Բացի դրանից, նա մտադիր Է տեղերում անմիջականորեն ծանոթանալ իրադրությանը, շփվել բժիշկների հետ, որոնք զբաղվում են թոքաբորբով վարակված բնակիչների բուժմամբ:

Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ամանորյա պաշտոնական արձակուրդը երկարաձգել մինչեւ փետրվարի 2-ն, ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի կարգադրության մեջ: Մինչեւ այդ պաշտոնական արձակուրդը եղել Է հունվարի 24-ից մինչեւ 30-ը, հունվարի 31-ը համարվել Է առաջին աշխատանքային օրը:
Ինչպես չինացի համաճարակաբաններին հաջողվել Է պարզել, կորոնավիրուսի աղբյուր Է դարձել միսը, որը վաճառել են Ուհան քաղաքի շուկայում: