WikiLeaks. ԱՄՆ-ն Հայաստանին մեղադրում է դեպի Իրան զենքի տարանցման մեջ

WikiLeaks. ԱՄՆ-ն Հայաստանին մեղադրում է դեպի Իրան զենքի տարանցման մեջ
WikiLeaks. ԱՄՆ-ն Հայաստանին մեղադրում է դեպի Իրան զենքի տարանցման մեջ

Անգլիական հեղինակավոր Guardian-ը երեկ հրապարակել է WikiLeaks սկանդալային կայքի հերթական հրապարակումները, որտեղ ԱՄՆ-ն պաշտոնական Երեւանին մեղադրում է Իրան զենքի տարանցման մեջ:
Մասնավորապես, հրապարակվել է 2008 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ղեկավարությանն ուղարկված բավական կոշտ մի նամակ,  որտեղ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են անգամ պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանի կառավարությունը չկասեցնի իր տարածքով զենքի փոխադրումը Իրան:

«Մենք գնահատում ենք, մեր լավ հարաբերություններ ձեր կառավարության հետ, սակայն միեւնույն ժամանակ լուրջ մտահոգված ենք դեպի Իրան զենքի տարանցման փաստերով, որը պատճառ է դարձել Իրաքում ամերիկյան զինվորների զոհվելուն: Չնայած մեր երկրների սերտ հարաբերություններին, օրենքով, այդպիսի զենքի տարանցումը մեզ ստիպում է քննարկել` արդյո՞ք կան պատժամիջոցներ կիրառելու հիմքեր: Այդ պատժամիջոցները ներառում են ԱՄՆ-ի օգնության կասեցումը եւ արտահանման որոշ սահմանափակումներ»,- ասված է հրապարակված գաղտնի փաստաթղթում:

Հրապարակվել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նույնաբովանդակ նամակը` ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային, պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին:

Պաշտոնական Երեւանը դեռ չի արձագանքել այս բացահայտումներին:

© Medialab.am