Արցախում հերոս հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան է բացվել․տեսանյութ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Մարտունի քաղաքի հարակից տարածքում մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:

Այս մասին գրառում է արվել նրա ֆեյսբուքյան էջում։

«Նրանց սխրանքն ու նվիրումն անգնահատելի են, իսկ տղաների` ապրողներիս թողած պատգամը մեզ վերագտնելն ու քաջերի պաշտպանած Հայրենիքում հարատևելն է։ Խոնարհումս…»։,-կարդում ենք գրառման մեջ։