Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 1-7-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 1-7-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին, 4-7-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 1-ին, 3-ին, 4-ին, 6-ին, 7-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին, 2-ին, 4-7-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Շենգավիթում սեպտեմբերի 1-ին»։

Возможно, это изображение текст
Возможно, это изображение текст
Возможно, это изображение текст