Արդար հատուցում չի լինելու

Արդար հատուցում չի լինելու
Արդար հատուցում չի լինելու

Lragir.am-ի զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Գյումրիի սարսափելի հանցագործությունից հետո հայտարարվեցոր հայկական կողմն է վարելու գործըսակայն հետո պարզվեցոր այն քննելու է ռուսական կողմըԻնչի՞ մասին է սա վկայում:

Սա նշանակում է, որ Հայաստանում շարունակվում են սեպտեմբերի 3-ից հետո տհաճ անակնկալների միտումները: Մինչև սեպտեմբերի 3-ը հայտարարություններ էին հնչում, որ մենք ինտեգրվում ենք Եվրոպային և եվրոպական արժեքներին, ու հանկարծ սեպտեմբերի 3-ին մի գիշերվա մեջ պարզվեց, որ մենք անցնում ենք Ռուսաստանի տիրապետության ներքո: Իսկ եթե անցնում ենք Ռուսաստանի տիրապետության ներքո, մեր բոլոր պատկան մարմինների հայտարարությունները քանի գնում արժեզրկվում են մի պարզ պատճառով, որ դրանք արդեն ինքնիշխան պետության որոշումներ չեն, այլ դրսից թելադրված որոշումներ: Այդպես եղել է և սեպտեմբերի 3-ին, և ԵՏՄ-ին անդամակցելու խնդրի շուրջ ԱԺ-ում քննարկման ժամանակ, և այդ ամենը նույն ոգով շարունակվում է: Երբ մենք զգուշացնում էինք պետության ինքնիշխանության կորստի ու վտանգված լինելու մասին, նկատի ունեինք այս բոլոր ֆորս-մաժորային երևույթները, որովհետև սա պատերազմական վիճակում գտնվող երկիր է, կոնֆլիկտային գոտի է, և որքան ինքնիշխան է երկիրը, այնքան կարողանում է պաշտպանել իր շահերը: Նման ողբերգական դեպքի պարագայում անգամ մենք չկարողացանք մեր տարրական շահերը պաշտպանել, որպեսզի թեկուզ այս տխուր ողբերգականությունն ինչ-որ չափով ստանար արդար հատուցում:

Արդար հատուցում չի լինելու, որովհետև արդեն ռուսալեզու մամուլում պտտվում են միտումներ, թե իբր ռուս զինվորը հոգեկան հիվանդ էր, այսինքն ուղիղ ճանապարհ է տարվում սաֆարովյան գծին, բայց շատ հետաքրքիր է, որ սաֆարովյան գծի դեպքում մենք ունենում ենք մարդիկ, որոնք արդարացիորեն պախարակում էին Հունգարիային, բայց նույն մարդիկ, ցավոք, շարունակաբար չեն պախարակում Ռուսաստանին: Չգիտես ինչու Սաֆարովի դեպքում ոչ ոք մեզ կոչ չէր անում չդառնալ հունգարատյաց, իսկ հիմա բոլորը կոչ են անում չդառնալ ռուսատյաց: Չի կարելի նման խտրականություն դնել այն հանգամանքներում, որոնք իսկապես վտանգավոր են պետության համար:

Ընդհանրապես, ազգատյացության մասին խոսք չկա, խոսքը մեր դեռևս գոյություն ունեցող պետության հանդեպ այլ պետության վարած սխալ քաղաքականության մասին է: Այդ քաղաքականությունը պետք է քննարկվի և գնահատական տրվի:

Կարո՞ղ է այս դեպքը որոշակի ազդեցություն ունենալ հասարակության վրաայդ թվում հակառուսական տրամադրությունների ուժգնացման առումով:

Արդեն այսօր ակնհայտորեն ազդեցություն ունեցել է և ունենալու է: Երբ խոսում ենք հանրության մասին, ապա կարող ենք փաստել, որ չեզոք դիրքորոշում ունեցող շատ մարդկանց համար արդեն շատ բան հստակվել է, իսկ ռուսական կայսրության մշտական սպասարկուների համար նույնիսկ այս ողբերգական դեպքը հոգեբանական որևէ ճեղքվածք չի առաջացրել: Ինչպես տեսնում եք, նրանք շարունակում են պնդել իրենց գիծը: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր գաղափարական ու կայսերական հպատակություն պահանջում է գործարք սեփական խղճի հետ, բայց ոչ այս աստիճանի: Ավելին` սկզբնաղբյուրում