Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության

Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության
Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ն «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացնում է ցուցահանդես «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով:

Ծրագրի նպատակն է լուսաբանել հայ և թուրք կանանց դերը որպես խաղաղություն կառուցողներ, ինչպես նաև արվեստի ու երկխոսության միջոցով ամրապնդել երկու հասարակությունների միջև  վստահությունն ու համագործակցությունը:

 Միջոցառմանը կցուցադրվեն հայ և թուրք կանանց կողմից ներկայացված լուսանկարներ/նկարներ, որոնք արտահայտում են  հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ մասնակիցների մեկնաբանությունը կտավի կամ  լուսանկարչական ապարատի միջոցով:

Տասնօրյա ցուցահանդեսի ընթացքում այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսիչ մրցանակներ:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի մայիսի 16-ին, 19:00-ին Երևանի <<Ներկայ>>  արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում՝ Պուշկին 10/6 հասցեում:

Հորդորում ենք զանգվածային լրատվական միջոցներին՝ ներկա գտնվել այս կարևոր միջոցառման լուսաբանմանը, ինչպես նաև հանրությանը տարածել միջոցառման մասին տեղեկատվությունը:

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 093 579087 հեռախոսահամարով:

Այս մասին տեղեկացնում է «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am