Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի  փաստաբանական թիմը։ Որոշումը բաղկացած է 92 էջից։

«Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։