ԱՄՆ-ն դադարեցնում է ԱՀԿ-ի հետ կապերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ կապերը:

Նախագահը ԱՀԿ-ին մեղադրել է, որ կազմակերպությունը չի կարողացել Չինաստանին պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի համաճարակի համար:

«Չինաստանը ամբողջովին վերահսկողություն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության նկատմամբ», – ասել է նախագահը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը միջոցները կուղղի այլ մարմիններին:

ԱՄՆ-ն առողջապահության համաշխարհային գործակալության ամենամեծ ներդրողն է, 2019 թվականին վճարել է ավելի քան 400 միլիոն դոլար։

Այս մասին հայտնում է bbc.com-ը։