300․000 դրամ՝ պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին

Պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին  կտրամադրվի ամսական 300.000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Սույն որոշմամբ, անհայտ կորած են համարվում ռազմական գործողություններին մասնակցած և հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված այն անձինք, որոնց գտնվելու վայրն անհայտ է։

Աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպվելու է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի միջոցով, որը հետագայում շարունակելու է փոխհատուցումը՝ այս անձանց օրենքով սահմանված կարգով  շահառու դառնալու պարագայում։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։