Աշխատանքային այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի․ Արայիկ Հարությունյան․ տեսանյութ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։

Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»։