40 օր տևած բաժանումից հետո, երեկ՝ իր ծննդյան օրը 14- ամյա Արփին վերջապես հանդիպեց մորը՝ կալանավայրում: Աբովյանի բանտում աղջիկը մոր հետ շուրջ երկու ժամ է անցկացրել:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Կալանավորված Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ մորը տեսնելով՝ աղջիկը լաց է եղել:
«Անակնկալ է եղել և՛ տիկին Մանուկյանի համար, և՛ երեխային համար: Բնականաբար շատ հուզումնառատ է անցել», – նշեց Սողոյանը:
Դատավոր Մանվել Շահվերդյանը հուլիսի 9 -ին ընդդիմադիր գործչին կալանավորելու որոշմամբ 46-ամյա կնոջը նաև արգելել էր շփվել անչափահաս դստեր հետ: Այս արգելքը երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ էր առաջացրել, նրա հետ մինչև օրս մասնագետ է աշխատում:
Ինչո՞ւ տևական ժամանակ մոր հետ շփումից զրկված երեխային, այնուամենայնիվ, իր ծննդյան օրը թույլ տրվեց մուտք գործել կալանավայր:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















