Վահե Գրիգորյանի թեկնածությանը 30 պատգամավոր քվեարկեցին կողմ, 20-ը՝ դեմ

Վահե Գրիգորյանի թեկնածությանը 30 պատգամավոր քվեարկեցին կողմ, 20-ը՝ դեմ
Վահե Գրիգորյանի թեկնածությանը 30 պատգամավոր քվեարկեցին կողմ, 20-ը՝ դեմ

ԱԺ 105 պատգամավորներից ՍԴ դատավորի քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր:

Այդ մասին քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները:

ԱԺ-ն այսօր քննարկում  էր նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ փաստաբան Վահե Գրիգորյանին ընտրել ՍԴ դատավոր:  

Պատգամավորներից  30-ը Գրիգորյանի թեկնածությանը քվեարկել է կողմ, 23-ը՝ դեմ:

ՍԴ դատավոր ընտրելու համար անհրաժեշտ էր առնվազն 63 կողմ ձայն: