Կորոնավիրուսով հիվանդ 553 քաղաքացի սպասում է հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին․ Թորոսյան

Ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ասել է նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ինչպես ամռանը, այժմ ևս թթվածինը մեծ խնդիր է

«Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետևաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը:

1:53 / 9:08 Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին։

Posted by ՀՀ առողջապահության նախարարություն on Saturday, November 14, 2020