«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժություն Երևանի թիվ 100 դպրոցում

րևանի փրկարարական վարչության թիվ 7 ՀՓՋ-ի կողմից Աջափնյակ վարչական շրջանի թիվ 100 միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով:

Ուսումնավարժության նպատակն էր օժանդակել ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ի 1-ին խմբի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, կատարելագործել հրշեջ- փրկարարների աշխատանքը` որոնողափրկարարական, հրդեհաշիջման և վերին հարկերում ստեղծված ծխապատ գոտում հայտնված տուժածներին պատգարակի միջոցով դուրսբերման աշխատանքների իրականացման ժամանակ:

Համաձայն հաստատված պլանի` բարձրախոսի միջոցով տրված «Հրդեհ» ազդանշանից հետո աշխատակիցները և աշակերտներն անմիջապես տարահանվել են, դպրոցի տնօրենը 911 ծառայությանը տեղեկացրել է պայմանական հրդեհի մասին:

Հետախուզությանը զուգահեռ կատարվել է մարտական բացազատում:

Հրդեհաշիջման ղեկավարը, գնահատելով ստեղծված իրավիճակը, տվել է համապատասխան հրաման և հրշեջ-փրկարարները՝ օղակի հրամանատարների գլխավորությամբ անցել են իրենց առջև դրված խնդիրների կատարմանը:

Ուսումնավարժության ավարտից հետո ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատարի կողմից հրշեջ մարտավարական գործողություններին մասնակցած անձնակազմի հետ իրականացվել է աշխատանքների ամփոփում:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։