Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 7 հորիզոնականով. ՀՖՖ

Հունիսի 29-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։

1․ Արգենտինա 1873.73

2․ Ֆրանսիա 1843.54

3․ Բրազիլիա 1828.27

4․ Անգլիա 1797.39

5․ Բելգիա 1788.55

6․ Խորվաթիա 1742.55

7․ Նիդերլանդներ 1731.23

8․ Իտալիա 1726.58

9․ Պորտուգալիա 1718.25

10․ Իսպանիա 1703.45

35. Ուելս 1506.04

41. Թուրքիա 1484.47

90. Հայաստան 1252.6

134. Լատվիա 1096.19