ԱՆ-ն տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`

✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
✅Թարգմանիչներ
✅Տվյալների բազա լրացնողներ
✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի էջում:

‼️Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու…

Gepostet von ՀՀ առողջապահության նախարարություն am Montag, 16. März 2020