Առողջապահության նախարարության ծախսերը՝ համավարակով պայմանավորված

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր8.210.163.675
 2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)1.519.259.534
 3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում82.348.723
 4 Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում491.056.413
 5Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար375.853.888
 6 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն53.767.369
 7Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն3.205.433.968
 8 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն96.296.190
 9 Բժշկական կենտրոնների վերանորոգում196.423.161
10 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ230.292.384
11Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ62.110.449
  Հանրագումար14.523.005.755