Հայաստանից ժամանակավորապես կարգելվի խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների չմշակված մորթու արտահանումը

Հայաստանի կառավարությունը 6 ամսով  արգելում է խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և գառների չմշակված մորթու, ինչպես նաև այլ չմշակված մորթու արտահանումը։

Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը, վերամշակելով տեղում, կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Նախագծի ընդունումը հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: